Սեպտեմբերի 30-ին Երևանի պետական կամերային երգչախմբի համերգն էր Կամերային երաժշտության տանը։
Անաղարտ, սիրու՜ն հնչողությամբ Կոմիտաս, Մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ-ձեռագրով-պատկերումով-նկարչությամբ ․․․
Շնորհակալ եմ, որ այսպիսի Կոմիտաս ճանաչեցի, սիրեցի, իմը դարձավ, ինձ տարա՜վ․․․ Սա ճանապարհ է, որն ինձ թույլ չի տալիս շեղվել, որն իմ ականջներում և զգացողություններում տարբերակում է աղմուկն ու երաժշտությունը, ընկալումներում՝ լույսն ու մութը, կարևորն ու անկարևորը․․․
Շնորհակալ եմ այս անգին փոխանցումի համար
Ուրախալի էր, որ այսպիսի համերգին դահլիճը մարդաշատ էր։
Գրել պատասխան