Ազգային երգն ու պարը հանրակրթության մեջ

 Հոդվածը՝  կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երաժշտության դասավանդող  Սեդա Թևանյանի

Պարերը հայերի հասարակական ու ծիսական կյանքում որոշակի  պարտականություններ են ունեցել։ Առասպելներն ու էպիկական ավանդույթները դարձել էին ժողովրդի պատմություն և սերունդներին էին փոխանցվում պարերի, երգերի, թատերականացված ներկայացումների և շարժական խաղերի միջոցով։

Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը։
Պարն ամբողջովին առաջնորդվում է երեք հանգամանքով՝ շեշտով, հանգով և ողանակով, սակայն սրանցից բացի կա քաղաքակրթական մակարդակի և խառնվածքի արտացոլումը։
Պարը՝ ըստ էության կատարել է բոլոր ծիսական արարողությունների ամփոփիչ դեր՝ մեկ անգամ ևս ընգծել ու ավարտել է ծեսի նպատակադրումը

Ազգային երգն ու պարը, որպես հանրակրթության կարևորր տարր։

Ազգային երգն ու պարը չի կարելի պատկերացնել իրարից զատ, քանի որ նրանք միաձուլված են իրար և մեկը մյուսի արտազցոլանքն է։ Հնուց ի վեր ազգային բոլոր տոները, ծեսերը, արարողակարքերը ուղեկցվել են ազգային պարերգերով։ Դա եղել է իմացածը փոխանցելու և գալիք սերնդին ազգայինի կրողը դարնձելու համար։ Ահա թե ինչ է տեղի ունենում այժմ մեր հանրակրթության մեջ։ Ազգայինը մատուցվում է ծեսով, խաղով, ասերգով, իրավիճակի մանրամասն նկարագրմամբ և իրագործմամբ։

Նախկինում այդ ամենը տեղի էր ունենում ամեն օր առավոտից երեկո։ Փոքրերը գտնվելով մեծահասակների հսկողության տակ սովորել են այս ամենը։ Այժմ փոխվել է մարդկանց կենցաղը, հետզհետե դուրս են մղվել այն սովորույթներն ու ծեսերը, որոնց խախտելը անհավանական բան էր թվում նախկինում։ Այդ ամենն առաջացրել է այն բացը, որը լրացվում է ազգային երգ ու պարը կենսակերպի մաս դարցնելու եղանակով։

Երեխան սկսած նախակրթարանից սովորելով ազգային երգն ու պարը զարգացնում է ռիթմի զգացողությունը, լսողությունը, և տեղի է ունենումազգային երաշտական մտածելակերպի աստիճանաբար զարգացում և ձևավորում։ Պարը ձևավորում է երեխայի գեղագիտական ճաշակը նույնպես։

Կարևոր է առանձնացնել երեխաների տարիքային կազմը և ընկալել յուրքանչյուրի ընկալունակության մակարդակը։ Նախակրթարանում պետք է առավել պարզ երգերից սկսել կամ քիչ տներով։ Պատկերավոր կազմակերպման համար պետք է բացատրել յուրաքանյչյուր բառն ու ներկայացնել երեխային հասկանալի լեզվով։ Ատիճանաբար, ըստ տարիքային առանձնահատկությունների կարելի է բարդացնել և մեծացնել դասավանդվող երգերի և պարերի ծավալը։

Երգն ու պարը պետք է դրական էմոցիաներով լցնել սովորողի կյանքն ու օրը։ Ձայնալարերը ուղղակիորեն կպավում նյարդային ահամկարագի հետ և դրական ազդակներ կտան աշխույժ և դրական երգերի միջոցով։

Պարերգերի գործածելի դարնձնելու կարևորագույն դաշտը ազգային տոներն ու ծեսերն են։ Երեխային նախ պետք է ներկայացվի տոնի խորհուրդը։ Հասկանալով անել քիչը ավելի գերադասելի, քան շատ իմֆորմացիան, որը երեխան չի պատկերացնում։ Կապ սեղծելը այդ երեք տարրերի՝ երգի, պարի, ծեսի մեջ կարևորագույն խնիրն է հանրակրթության մեջ։ Հեռանալով ակունքներից և հին սովորույթներից պետք է ստեղծել այն միկրոտարածքը, որտեղ հասկանալաի ընկալելի և գործածելի կլինեն երեխեայի ստացած գիտելիքները։

Վերջում մի փոքրիկ մեջբերում Կոմիտասից․

«Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե, վոր կառաջանա համապատասխանզգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա, այդ զգացումը կարտահայտեվորոշ յերգերով:  Յերգը ներքին՝ հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով, յերգը կզուգորդվի պարինհետ: Զգացումներն ինչ ուղղությամբվորընթանան, յերգն ու պարն ալ նույնարտահայտությամբյերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր ենմանուկին դաստիարակության մեջյերգեցողությանընծայվելիք հոգածությունն ուպարտավորությունը»։

«Մանուկն ու պարը» Կոմիտաս

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>