«Հակաբացիլ Կոմիտաս 2022» ամենամյա երաժշտական նախագիծ
Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Ժամանակացույց՝ Հունիսի 1-10
Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր
Ընդհանուր կատարման երգեր
- Արև, արև
- Գնացեք տեսեք
Կոմիտասյան մանկական երգեր խմբային կատարման համար
- Փայտե ձիուկ
- Կոտ ու կես
- Հե~յ, իմ նազան
- Եկեք ծեծենք
- Հինգ էծ ունեմ
- Այլ…..
Նկարագրություն
Նախակրթարանի սաները և 5-6 տարեկանները ընդհանուր կատարման համար ընտրած երգերից պարտադիր կատարում են «Արև, արև, ե՛կ, ե՛կ» և «Գնացեք, տեսեք» երգերը:
Նախակրթարանի սաները և 5-6 տարեկանները նշված ցանկի կոմիտասյան մանկական երգերից կարող են կատարել 2-3 երգ ըստ իրենց ընտրության:
Բառեր և կարաոկեներ
1. Արև, արև, եկ, եկ
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
2. Գնացեք, տեսեք
Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Փայտե ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:
Հե~յ, իմ նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Եկեք, ծեծենք
Եկեք ծեծենք
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Գլխով ծեծենք,
Գլխով, գլխով, գլխով ծեծենք: 2- անգամ
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Քթով ծեծենք,
Քթով, քթով, քթով ծեծենք: 2-անգամ
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք
Ուսով ծեծենք:Ուսով, ուսով, ուսով ծեծենք: 2-անգամ
Հինգ էծ ունեմ
Հինգ էծ ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի,
Կաթ կկթեմ դույլերով, իլիլի, դիլիլի։
Սեր կչափեմ կալ չափով, իլիլի, դիլիլի,
Յուղ կհանեմ լվի տըկով, իլիլի, դիլիլի։
Գրել պատասխան