Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց Արամ և Վիրճինիա Քերովբեանների հետ

Հրավիրում ենք մասնակցելու…..

Հոկտեմբերին Երևան է այցելելու ֆրանսիահայ երաժիշտ, Ֆրանսիայում «Ակն» երգչախմբի և Փարիզի «Եկեղեցական երգեցողության» ուսման կենտրոնի ղեկավար, հայ եկեղեցական երաժշտության ձայնեղանակների մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ Արամ Քերովբեանը, իր կնոջ՝ Վիրճինիա Քերովբեանի հետ: Նրանք նախատեսում են Երևանում և Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում իրականացնել «Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց» ծրագիրը:

Բոլորս հնարավորություն ունենք հոկտեմբերի 13-15-ին Երևանում/ Յառաջ հիմնադրամի կենտրոն, Լեռ Կամսար 29/ և հոկտեմբերի 18-20-ը Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում հանդիպելու, շփվելու մեր երաժիշտ ազգակիցների հետ և մասնակցելու նրանց աշխատանոցներին:

Մասնակցությունը՝ անվճար:

Աշխատանոցների համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակցող հիմնադրամներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, «Յառաջ» հիմնադրամ

Կոնտակտային անձ՝ Հասմիկ Մաթևոսյան

Գրանցվելու համար՝ զանգահարեք, կամ գրեք, հեռ. 093 691-692, էլ. հասցե՝ [email protected]

Օգտակար նյութեր

Կենսագրականներ

Ձայնեղանակաների աշխատանոցներ

«Ակն» երգչախմբի պաշտոնական կայքէջ

«Ակն» երգչախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Ավելին՝ այստեղ….

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>