Ազգային մշակույթ բաժին

Սեբաստացիական տոնախմբություն տարեցների տանը

 Ապրիլի 11-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը և «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում մեկժամյա երգի տոն մատուցեցին, ուրախություն, ջերմություն փոխանցեցին ներկաներին, օրհնություն ստացան նրանցից։ Ինտերնատի տնօրենը շնորհակալագրեր փոխանցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և երգչախմբի գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարություն Թոփիկյանին։

Տեսանյութը`Սոնա Փափազյանի

Ավելին՝ «Սեբաստացիներ»  ուսուցչական երգչախմբի բլոգում

Կարդալ ավելին

«Մեր մայրիկների լվացքը» հաշվետու ցուցահանդես

Հյուսիսային դպրոցում, «Ձոն» ստուգատեսի շրջանակներում կայացավ  «Մեր մայրիկների լվացքը»հաշվետու ցուցահանդեսը, որի բացումը երաժշտական էր:

Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Կարդալ ավելին

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ․․․

Մարտի 29, 2019թ
Աշոտ Բլեյանի խոսքը ԵՊԿԵ-ի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգի ավարտին․․․

Մենք հատուկ եկել ենք սեբաստացիներով, քառասունի չափ երգող ուսուցիչներով, ովքեր ինձ հանձնարարել են ձեր ներկայությամբ ասել մի կարևոր բան․
Եթե գիտեք, շատ ավելի լավ, եթե չգիտեք, գոնե այսօր կիմանաք, որ իրականում մաեստրոն, բացի իր հայտնի Երևանի պետական կամերային երգչախմբից գործող, մեր սիրելի քույրերից եղբայրներից, ունի նաև ևս մի երգչախումբ, որը եզակի է․ ինչպես մենք պարզեցինք՝ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև․․․ Որովհետև նախ սեբաստացիական է, սեբաստացիներ են և բոլորը ուսուցիչներ են։

Կարդալ ավելին

Հանրակրթական օպերա նախագծով հրավեր-այց Կոտայքի մարզի կենտրոնական գրադարան

Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էին, որտեղ ներկայացրեցին «Կիկոսի մահը» հանրակրթական օպերան, հեղինակ-երաժիշտ՝  Հասմիկ Մելքոնյան: Այցի ընթացքում նրանք  իրականացրեցին նաև  Հակաբացիլ Կոմիտասով դեպի Թումանյան և  Ազգային պարերգի ուսուցանում նախագծերի շրջանակում երգուսուցում:

Հասմիկ Մելքոնյան և ընկերներ

Կարդալ ավելին

ԿՈՄԻՏԱՍ, ԱՇԽԱՐՀԻԿ և հոգևոր ԽՄԲԵՐԳԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ․ CD-ներ

Կատարում է  ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան

CD 1

CD 2

CD 3

CD 4

Կարդալ ավելին

Թմկաբերդի առումը. Հովհաննես Թումանյան

 4, 5 -րդ դասարաններ

Երգ՝ Գողթան մանկտիք

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

Միասին

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ու...

Կարդալ ավելին

Ուրբաթօրյա ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

 Մարտի 28-ին, Սբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ հերթական ուսումնական ժամերգությունը, որի պատասխանատուն էր Արևմտյան դպրոցը:

Այս անգամ ժամերգությունը ընթացավ Սեդա Թևանյանի խմբավարությամբ:

Կարդալ ավելին

Իմ ստեղծած երգեցիկ խմբերը

Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի կատարած  երաժշտական գործունեությունը  շատ բազմաշերտ  է, հարուստ, բազմաժանր:

Պատմում է Մարինե Մկրտչյանը

Կարդալ ավելին

«Կիկոսի մահը»․ հանրակրթական օպերա

Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ
Հասմիկ Մելքոնյան և ընկերներ

Կարդալ ավելին

Դասվարների «Մուտքի» ճամբար. Մարտի 25-29

23549653_1945280348831786_1603747628_n  Ուսումնական գարնանային  ճամբարի ընթացքում դասվարների «Մուտքի» ճամբարի երաժշտական պարապմունքները անցկացրեց Հարավային դպրոցի երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանը:

Կարդալ ավելին