Ապրիլի 11-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը և «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում մեկժամյա երգի տոն մատուցեցին, ուրախություն, ջերմություն փոխանցեցին ներկաներին, օրհնություն ստացան նրանցից։ Ինտերնատի տնօրենը շնորհակալագրեր փոխանցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և երգչախմբի գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարություն Թոփիկյանին։
Տեսանյութը`Սոնա Փափազյանի
Ավելին՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի բլոգում
Գրել պատասխան