Երգեցողությունը սրտին հետ կապ ունի, որ ուղղակի հոգիին կերթա

39753_b

Հունիսի 4-ին՝ ժամը 15:00, «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի գրի առած, բայց չձայնագրված երգերի շնորհանդեսը:

Ծրագրում՝

  1. Մանի ասեմ
    Տաթև Ստեփանյան (կոնտր ալտ), Արթուր Ալեք Քոսբեկյան (ջութակ) և Մերի Առաքելյան (դաշնամուր)
  2. Եղնիկ
    Տաթև Ստեփանյան և Մերի Առաքելյան
  3. Կոտ ու կես
    Տաթև Ստեփանյան և Մերի Առաքելյան
  4. Կոմիտաս, Փոփուրի
    Հասմիկ Մաթևոսյան և Լիլիթ Առաքելյան (դաշնամուր)
  5. Թագվորագովք
    Տաթև Ստեփանյան
  6. Հե՜յ, գյուլ եմ
    Տաթև Ստեփանյան, Արթուր Ալեք Քոսբեկյան և Մերի Առաքելյան
  7. Կոմիտաս, Փոփուրի
    Արթուր Ալեք Քոսբեկյան (ջութակ) և Արփի Ռուստամյան (ալտ)
  8. Սարեն կուգաս
    Տաթև Ստեփանյան, Արթուր Ալեք Քոսբեկյան և Մերի Առաքելյան
  9. Համբարձման անուշ գիշեր է
    Տաթև Ստեփանյան և Մերի Առաքելյան

Նախագծի համակարգող՝ Մարինե Մկրտչյան

Նախագծի պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան և Տաթև Ստեփանյան

Տեսագրման պատասխանատու՝ Սեբաստացի TV

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ուսումնական օրացույց»-ով  նախատեսված «Կոմիտասյան օրեր»-ին կրթահամալիրի երաժիշտ դասավանդողներս ներկայացրեցինք  «Կոմիտաս» նախագիծը, որտեղ առաջարկեցինք սովորել և ձայնագրել Կոմիտասի կողմից գրառած, բայց չձայնագրված երգերից, որոնք կդառնան ունկնդրման նյութեր և կհամալրեն կրթահամալիրի «Ձայնադարան» բաժնի «Կոմիտաս» փաթեթը:
Հայկական ժողովրդական երգերի կատարման համար, բացի վոկալ տվյալներից, հարկավոր է ունենալ ազգային գիտակցություն, լինել ազգայինի կրողը, ճիշտ զգալ և ճիշտ գույներով ներկայացնել: Ժամանակակից հայը բավական հեռացել է իր ազգային երգարվեստը ստեղծող հայի տեսակից: Այդ է պատճառը, որ հիմնականում կատարողները չեն զգում և այլ դաշտում են կատարում, այլ երանգներով են ներկայացնում բնության հետ հարմոնիկ ապրող հայի ստեղծած երգերը (նաև՝ պարերը): Կարծում եմ՝ այն կատարումները, որոնք չեն բխում ստեղծագործության ասելիքից, չպետք է մատուցվեն սովորողներին, քանի որ այդպես էլ նրանց համար չի բացահայտվում ամենակարևորը: Այստեղից էլ առաջացել էր պահանջ՝ կատարել նոր ձայնագրություններ:
Նախ, հարկավոր էր գտնել այն երգերը, որոնք կհամապատասխանեին կատարողի երաժշտական զգացողությանը, ձայնային տվյալներին: Երգի ուսուցումը մասնագետ երաժշտի համար խնդիր չի, յուրացվում է շատ արագ: Այլ է, երբ սկսում է կատարել նոր ստեղծագործություն և փորձում իր համար պարզել ակունքը՝ ինչպե՞ս և ի՞նչ հոգևոր արժեքների հիման վրա է այն ստեղծվել, որպեսզի կարողանա այն զգալ բոլոր բջիջներով, թափանցել այն հասարակ հողի մշակի, մանկանն օրորող մոր, Համբարձման գիշերը սրտի թրթիռով իր բախտագուշակությանը սպասող աղջկա և մյուսների հոգու խորքերը և բացահայտել այն առանցքայինը, որի վրա կառուցվել են այդ երգերը, որոնք ստեղծելու մեծ պահանջ է եղել մարդկանց մոտ:
Այս ամենը նկատի ունենալով, երգերից մի քանիսի կատարումը վստահեցի Տաթև Ստեփանյանին,  որոնք ընտրել եմ Կոմիտասի հատորներից: Դրանք բավական սիրով ու հաջողությամբ կատարվեցին և ձայնագրվեցին ձայնագրման ստուդիայում՝ Կարեն Խաչատրյանի կողմից:
Սիրով հրավիրում ենք մեր համերգ-շնորհանդեսին:

Մարինե Մկրտչյան

 

 

 

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>