«Կոմիտասյան օրեր» ամենամյա նախագիծ
- Թեման
Կոմիտաս, կոմիտասյան օրեր
- Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը
Նախակրթարան
Կրտսեր դպրոց
Միջին դպրոց
Ավագ դպրոց
- Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
Նախագծի իրականացումը նախատեսվում է օգոստոսի վերջին շաբաթից: Ամփոփվում է սեպտեմբերի 21-26-ին, բայց շարունակական է:
- Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները
Նախագծի նպատակը
սովորողների երաժշտական կրթում,
- նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:
Խնդիրները
- սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
- երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
- երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
- հոգևոր զարգացում,
- ազգային, հոգևոր նյութի յուրացում,
- գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
- ընդհանուր զարգացման ապահովում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- երգի ուսուցման և կատարման միջոցով
— երաժշտական ունակությունների զարգացում,
— երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
— երգի կերպարային զգացողություն,
— ճաշակի ձևավորում:
Ընթացքը
Նյութի ընտրություն
- կյանքն ու գործունեությունը,
- Կոմիտասը որպես ազգագրագետ,
- ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
- ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
- խմբերգեր,
- մեներգեր,
- դաշնամուրային ստեղծագործություններ,
- մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
- ծրագրային երգեր,
- Կոմիտասի կատարումները,
- նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:
- Սովորողների հետ տարվող աշխատանքը
- երգերի ուսուցում, կատարում,
- ունկնդրում,
- համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
- մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:
Հետազոտական աշխատանք
Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:
Աղբյուրները՝ համացանց (Կոմիտասի վիրտուալ թանգարան, Հայկական ազգային երաժշտական գանձարան, և այլ կայքեր), գրականություն:
Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի
Երգեր
Նախակրթարան
- Փայտե ձիուկ
- Արև, արև, եկ, եկ
- Գնացեք, տեսեք
- Կոտ ու կես
Կրտսեր դպրոց
- Փայտե ձիուկ
- Արև, արև, եկ, եկ
- Եղնիկ
- Կաքավիկ
- Քելե, քելե
- Գնացեք, տեսեք
- Սար, սար
- Կոտ ու կես
Միջին և ավագ դպրոց
- Նոր եմ նոր մածուն մերել
- Առնեմ էրթամ
- Երևան բաղ եմ արել
- Հոռոմ-Հոռոմ
- Սարեն կուգաս
- Հեյ, գյուլ եմ
- Արևը կայնե կեսօր
- Հաբրբան
- Թագվոր քո ձիուն
- Կաքավն եկավ
- Անձրև եկավ
- Երկինքն ամպել է
- Հո՜յ, Նազան
- Ալագյազ, Խընկի ծառ
- Երի, երի, երի ջան
- Իմ չինարի յարը
- Էս առուն
- Սև ա չոբանի շունը
- Տեր, ողորմեա
- Ազգային օրհներգ
Միջին և ավագ դպրոցների համար նախատեսած երգացանկի երգերից մեկ ամսում կարող են ուսուցանվել 3-ից 4 երգ (շաբաթական մեկ դասաժամ), կան արդեն ուսուցանված երգեր, որոնք կրկնում են: Մյուսներն ուսուցանվում են հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Ունկնդրում
Նախակրթարան
Կոմիտասի երգերից
- Կաքավիկ
- Քելե, քելե
- Հո՜յ, Նազան
Կոմիտասի անվան լարային քառյակի կատարումներից
- Կաքավիկ
- Ալ այլուղս
- Քելե, քելե
- Հո՜յ, Նազան
Կրտսեր դպրոց
Կոմիտասի երգերից
- Կաքավիկ
- Քելե, քելե
- Հո՜յ, Նազան
Կոմիտասի անվան լարային քառյակի կատարումներից
- Կաքավիկ
- Հաբրբան
- Ալ այլուղս
- Վաղարշապատի պարը
- Քելե, քելե
- Հո՜յ, Նազան
Դաշնամուրային ստեղծագործություններ
- Շուշիկի
- Երկինքն ամպել է
- Հաբրբան
- Կաքավիկ
Խմբերգեր
- Սոնա յար
- Զար զընգը
- Անձրև եկավ
- Էս առուն
- Իլիլի, դիլիլի
Միջին և Ավագ դպրոցներ
Կրտսեր դպրոցի համար նախատեսված ստեղծագործությունները, ինչպես նաև.
Կոմիտասի երգերից
- Արմենակ Շահմուրադյանի կոմիտասյան երգերի կատարումներ
- Կոմիտասի կատարումները
- Այլ երգիչների կատարումներ
Դաշնամուրային ստեղծագործություններ
- Վաղարշապատի պարը
- Երկինքն ամպել ա
- Չինար ես
- Գարուն ա
- Չեմ կրնա խաղա
- Ծիրանի ծառ
Խմբերգեր
- Սարերի վըրով գնաց
- Յարն անուշ
- Ալագյազ
- Հով արեք
- Էս գիշեր
- Հարսանեկան երգերի շարան, 1
- Հարսանեկան երգերի շարան, 2
- Քելեր, ցոլեր
- Չինար ես
- Ազգային օրհներգ
Ուսումնական ճամփորդություն
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
- Կոմիտասի անվան պանթեոն,
- Կոմիտասի ստեղծագործություններով կազմված համերգների՝ Երևանի համերգասրահներում,
- Կրթահամալիրի Համերգասրահում կազմակերպված Կոմիտասի ստեղծագործություններից կազմված համերգի մասնակցություն:
Ձայնասկավառակի ստեղծում
Կոմիտասն ունի ձայնագրած՝ նոտագրած հայկական ժողովրդական երգեր, որոնց կենդանի կատարումները չկան: Առաջարկում ենք տարվա ընթացքում Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում երաժիշտ կատարողների օգնությամբ ձայնագրել: Այդ ձայնագրությունները կլինեն ունկնդրման նյութեր, կհամալրեն Կոմիտասի ձայնադարանը և կտեղադրվեն Կրթահամալիրի «Ձայնադարան» բաժնում:
Աշխատակազմի անդամներ.
- Մարինե Մկրտչյան
- Տաթև Ստեփանյան
- Սոֆյա Գրիգորյան
Աշխատանքի ընթացքում կարող են ներգրավվել այլ երգիչ կատարողներ:
Առաջարկվող գրականություն
- Կոմիտասի հատորները,
- Կոմիտասի նամակները,
- Կոմիտասի բանաստեղծությունները,
- Կոմիտասի մասին գրված գրականություն:
Արդյունքները
Սովորողը կիմանա
Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
- Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
- Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և հորինած ստեղծագործությունները:
Սովորողը կլինի
Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:
Սովորողը կկարողանա
երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,
- համացանցից (Կոմիտասի վիրտուալ թանգարան, Հայկական ազգային երաժշտական գանձարան, այլ կայքեր), և այլ աղբյուրներից ինքնուրույն գտնել
- անհրաժեշտ նյութեր:
Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում
Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում նախապես պատրաստվել են, ելույթներով հանդես կգան Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ մշակութային կենտրոններում և եկեղեցիներում: Սա իրենից կարող է ներկայացնել յուրահատուկ կենսամշակութային արշավների շարք: Այն հնարավորություն կտա տարածել Կոմիտաս արժեքը, ինչը դրված է այս նախագծի հիմքում: Այն ընձեռում է նաև հնարավորություն այս համատաեքստում էլ ավելի ճանաչելի դարձնել կրթահամալիրը և իրականացվող նախագծերն ու ծրագրերը:
Գրել պատասխան