Կրթահամալիրում «Կոմիտասյան օրերի» մեկնարկը տրված է։ Այսօր Նոր, Միջին, Ավագ դպրոցների սովորողների և դասավանդողների խմբով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մասնակցեցինք «Հազար ու մի խաղ» խորագրով երգեցողության ժամին։ Նոր ուսումնական տարում սա իմ առաջին ճամփորդությունն էր։ Մեր այցելությունը պատահական չէր. մինչ վարպետության դասը մենք շրջեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտով: Ամեն ինչ յուրահատուկ էր.․ թե՛ սրահներում հնչող Կոմիտասի երգերը, թե՛ նկարները և, իհարկե, բանաստեղծությունները․․․Ասում են՝ Կոմիտասը, երբ ազատ ժամանակ է ունեցել, նաև բանաստեղծություններ է գրել։
Երգեցության ժամին մենք սովորեցինք 4 տարբեր և բարդ երգ՝ «Մեր թագվորն էր խաչ», «Երկնից, գետնից», «Ջան աղբեր» և «Գացի արտեր, բռնի լոր»: Փորձեցինք երգել։ Մեկ ստացվում էր, մեկ չէր ստացվում։ Իմ կարծիքով՝ դա նորմալ է, որովհետև մենք պրոֆեսիոնալ չենք: Այնուամենայնիվ շատ լավ օր ունեցանք շնորհիվ Մերի Առաքելյանի և Տաթև Ստեփանյանի:
Ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան
Գրել պատասխան