Կոմիտասի ստեղծագործությունների անմշակ կատարումները կհնչեն «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում

438087

Կոմիտասն առաջինը կամուրջ գցեց արևելյան «պաճուճավոր  զգացմունքայնության» և արևմտյան «կանոնավոր մտածելակերպի» միջև: Այս մասին սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտաս»փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհի ՍվետլանաՆավասարդյանը: «Այդ կամուրջով, սակայն, ժամանակինոչ ոք չանցավ, քանի որ հայ կոմպոզիտորական դպրոցը զարգացավ ռուսական մտածելակերպի և կրթական համակարգի ներքո: Անդրադարձը Կոմիտասին տեղի ունեցավ 1960-ականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի,Մարտուն Իսրայելյանի, ԱռնոԲաբաջանյանի և այլոց կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սվետլանա Նավասարդյանը: Խոսելով արդեն երկրորդ փառատոնի շրջանակներում իր մենահամերգի մասին` Սվետլանա Նավասարդյանը տեղեկացրեց, որ համերգին կհնչեն ինչպես Կոմիտասի ստեղծագործությունները, այնպես էլ այն հեղինակների, որոնց մոտ ազգային մոտեցումն ու Կոմիտասի մաքրությունը պահպավել են,լեզուն ժամանակակից է և ուրույն:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվող«Կոմիտաս» փառատոնը կանցկացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` հին և նոր տոմարով Կոմիտասի ծննդյան օրերի միջակայքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնի ձևաչափը կդառնա միջազգային:

««Կոմիտաս» փառատոնի նպատակը և Կոմիտասի արվեստին, և հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է: Որպեսզի մենքպատկերացում ունենանք Կոմիտասի ժառանգության մասին և այն տարբերակենք նրա ոգով ստեղծված այլ գործերից, անհրաժեշտ համարեցինք, որ այս փառատոնը հատկապես ներկայացնի հենց Կոմիտասին՝ առանց մշակման, առանց որևէ պրիզմայով անցկացման», – ասաց «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը: Կոմիտասագետը հավելեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև հայ կոմպոզիտորական արվեստի այլ հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնը կբացվի սեպտեմբերի 26-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ Ալ. Սպենդիարյանի անվանօպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կամերային երաժշտության երեկոյին հանդես կգան սոպրանո ԻրինաԶաքյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, դաշնամուրային երաժշտության երեկոն ամբողջությամբ նվիրված կլինիՍվետլանա Նավասարդյանի կատարումներին: Խմբերգային երաժշտության երեկոյին հանդես կգան «Գեղարդ», «Հովեր» և Երևանի պետական կամերային երգչախմբերը:

Աղբյուրը՝ www.armenpress.am

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>