Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն»

img_5121

Նախագիծ

Թեմա

«Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն»

Նպատակ

Ազգային երգի միջոցով նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Խնդիրներ

Առկա երգացանկի հետ ծանոթացում:

Առկա երգացանկից հատուկ երգերի ընտրություն՝ ըստ տարիքային խմբերի:

Վերլուծական և տեղեկատվական նյութի ներկայացում և տրամադրում:

Մասնակիցներ

Նախագծի իրականացմանը մասնակցում է երաժշտության դասավանդողների խումբը․

  • Մարինե Մկրտչյան (նախագծի համակարգող),
  • Տաթև Ստեփանյան (մենակատար):

Երգերի կատարման փուլում միանում են Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սովորողները:

Ընթացք

Կոմիտասի երկերի ժողովածուներից որոնել, գտնել, ընտրել Կոմիտասի կողմից գրառված, բայց չձայնագրված երգերի ժողովրդական երգերը: Դրանք սովորել, յուրացնել, կատարել ազգային երգին հատուկ հնչերանգով, ազգային մտածողությամբ: Ներկայացնել  (պրեզենտացիա) նախ Կրթահամալիրում, ապա տարածել համերգային գործունեության, երգուսուցման և համացանցի միջոցով:

Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը նախատեսված է իրականացնել ուսումնական ողջ տարվա ընթացքում։

Արդյունք

Ձայնագրված երգերը կկիրառվեն որպես ունկնդրման նյութեր՝ հարստացնելով ոչ միայն կրթահամալիրի  Ձայնադարանը, այլև՝ Կոմիտասի արխիվը։

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>