«Դաս-համերգ» նախագիծ

d184d0bed182d0bed0b3d180d0b0d184d0b8d18f-5

Նախագիծ.  «Դաս-համերգները նախակրթարանում, կրտսեր և միջին դպրոցում»

Դաս-համերգների նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում,
  • երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորում:

Խնդիրները                                                   

  • երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի ձևավորում
  • հանդիսատես – կատարող կապի ստեղծում,
  • համերգային կանոններին գիտակ ունկնդրի ձևավորում,
  • ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում:
  • երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտարվեստի  զարգացում:

Ընթացքը

Սովորողներին ուսուցանել ծրագրային երգեր, ազգային պարեր: Երգերը սովորողների օգնությամբ բեմականացնել, խաղալ, կատարել հարվածային, շրխկան, «բնական նվագարաններով»: Նախօրոք տնօրենին տեղեկացնել նախագծով իրականացվող դաս-համերգի մասին, պայմանավորվել դասարանի դասվարի, նախակրթարանի դաստիարակի հետ: Կազմած ծրագրով կատարել գործերը՝ հնարավորինս կատարման մեջ ներքաշելով հանդիսատեսին: Անկաշկանդ, անմիջական մթնոլորտ ստեղծելու համար հանդիսատեսը պետք է դառնա նաև կատարող: Դրա համար նախօրոք հանդիսատեսն էլ է պատրաստվում և կատարում իր տարիքին համապատասխամ ծրագրային ստեղծագործություններ:

Համերգը կարելի է կառուցել երգերի, պարերի, ունկնդրման համար նախատեսված ստեղծագործությունը շրխկաններով, «բնական նվագարաններով» ուղեկցելու վրա:

Արդյունքը

Արդյունքում սանը, սովորողը

  • կլինի ուշադիր ունկնդիր,
  • կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները,
  • կկարողանա այլ վայրերում իրականացվող համերգներին լիարժեք մասնակից լինել:

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>