Կենսագրություն
Երաժիշտ և մշակութային գործիչ Ալեքսիս Փոլը ծնվել է 1987 թ.-ին Սաբլ դ’Օլոնում : Նա Belle Arché Lou, Saudaá Group և Dianthus խմբերի անդամ է և համագործակցել է տարբեր արտիստների հետ, ինչպիսիք են Ալմա Ֆորերը, Մուրադ Բելուադին (Մարոկկո), Ֆուջիտա Յոսուկը (Ճապոնիա), Հրայր Հրաչյանը (Հայաստան), Բենուա Պիուլարը (ԱՄՆ) և Վուդպիժոնը (Կանադա):
Ալեքսիս Փոլը 2016 թ.-ին ճամփորդում է ամբողջ աշխարհով իր “Street Organ Ritornellos” նախագծի շրջանակներում : Իր մեխանիկական երգեհոնով նա շրջագայել է մոտ տաս երկրներով և համագործակցել տեղի երաժիշտների հետ : Նախագծի նպատակն է հարստացնել այդ երեք դար ապրած երաժշտական գործիքի երգադարանն ու արժևորել նրա ստեղծագործությունը միջազգաին մակարդակում:
Թարգմանեց՝ անգլերենի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանը
Հայաստանի հասարակական այգիները, աշխարհի մյուս այգիներից տարբերվում են նրանով, որ այնտեղ շատ են ծիրանենիները: Հայաստանում շատ կան ծիրանի այգիներ: Իմ պատմությունը Հայաստանի հետ սկսվել է 2008 թվականի գարնանից` Մոնրեալում` Սեն Լորան փողոցի սրճարաններից մեկում: Ես այդ ժամանակ 20 տարեկան էի, երբ այնտեղ հանդիպեցի մի ռոք խմբի, որի անդամներից մեկը` Հրայր Հրաչյանը նվագեց ինձ համար այն ժամանակ անհայտ մի գործիքով` դուդուկով: Ես բացահայտեցի հայերի ազգային գործիքը, ծիրանենու փողից պատրաստված դուդուկը: Դա խթան հանդիսացավ, որ հետաքրքրվեմ Հայաստանով և այցելեմ: Ահա ես Երևանում եմ, նրա գեղեցկությունը իր մարդկանց և արվեստի մեջ է:
Հայերենի հարցում առաջընթաց չունեցա, բայց մի բառ հաստատ կարող եմ ասել”Բանգլադեշի եկեղեցի”.Այն ինձ համար կոդ է, գաղտնիք, կախարդական բանաձև: Մի քանի օր է ինչ Բանգլադեշում եմ, որը 20 րոպե է հեռու կենտրոնից, մի այլընտրաքային ուսումնական կենտրոնում, որտեղ ներկայացրել եմ գործիքս: Ծրագիրս ներկայացրել եմ Ալիանս Ֆրանսեզում, որը հիանալի անցավ: Գնացքով այցելելու եմ Գյումրի, հետո Սևանա լիճ:
Թարգմանեց՝ ֆրանսերենի դասավանդող՝ Աննա Մարությանը
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
Գրել պատասխան