«Սեբաստացիներ» վոկալ համույթը ստեղծվել է 2014 թվականին: Գեղարվեստական ղեկավարն է կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանը: Համույթի սկզբնական անդամները եղել են տեղի երաժշտության դասավանդողներ՝ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը, Սոֆյա Գրիգորյանը, Հասմիկ Մաթևոսյանը, Մարինե Մկրտչյանը: Այնուհետև համույթը համալրվել է այլ դասավանդողներով՝ Սյուզի Մարգարյան, Լուսինե Նազարյան, Լիանա Տեր Պետրոսյան, Տաթև Մանվելյանը, Մարինե Ոսկանյան, Լուսինե Մանուկյան, Նելլի Հարությունյան:
Վոկալ համույթի գլխավոր նպատակն է ազգային երգերի տարածումը, մասնագիտական զարգացումն ու ինքնակրթությունը: Երգեցիկ համույթը բազմաձայն է : Բազմաձայնեցումը կատարվում է Կոմիտասի բազմաձայնեցման սկզբունքով՝ ձայնամասերը հիմնականում ազգային երգերի մեղեդային կառույց ունեն, որոնց համատեղ հնչողությունը հարմոնիկ է:
Համույթը ելույթներ է ունեցել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ Երևանի Կամերային երաժշտության տուն, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Առնո Բաբաջանյան համերգասրահ:
Ներկայացնում եմ ՝
«Սեբաստացիներ» վոկալ համույթի բլոգը
«Սեբաստացիներ» վոկալ համույթ նախագիծը
«Ծրագրային, ազգային երգերի տարածման ճանապարհները» հոդվածը
Գրել պատասխան