Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը՝ Լուսինե Բուշ և ընկերներ, գրեթե մեկ ամիս աշխատել են eTwinning-յան Schoolovision նախագծի վրա: Նրանք նախօրոք ընտրել էին «Երգ ճանապարհի» երգը (երաժշտությունը` Կոնստանտին Օրբելյանի, խոսք`Հարոլդ Ռեգիստանի): Սովորել էին երգը, թարգմանել էին այն անգլերեն, մասնակցել էին նաև Դասարանական երգչախմբերի ստուգատեսին: Այսօր պատրաստ է երգի տեսահոլովակը, ձայնագրությունը՝ Կայ Խաչատրյանի: Տեսահոլովակը հրապարակված է նաև Schoolovision-2017-ի պաշտոնական կայք-էջում։
Աղբյուրը՝ Միջին դպրոցի ենթակայք
Գրել պատասխան