Մայիսի 24-ին` 13:00-ին «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրը ֆլեյտահար,նկարիչուհի, երգչուհի Անի Հովակն է
Կենսագրությունը՝ Անի Հովակը ծնվել է 1989 թ.-ին: Մասնագիտությամբ երաժիշտ է: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը: Երգում է «Հովեր» երգչախմբում, նվագում է «Զանգակներ» խմբում:
Հովակն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), «Նարեկացի» արվեստի միությունում, Գերմանիայի դեսպանատանը, «Արտ բրիջ» գրախանութ-սրճարանում, «Դը Գրին Բին» սրճարանում, «Լոֆթ» հակասրճարանում: Հեղինակի կտավները ցուցադրվել են 2015 եւ 2016 թթ.-ին կազմակերպված «Արվեստ էքսպո» միջազգային ցուցահանդեսի, Cultural.am մշակութային հարթակի կողմից կազմակերպված «Workshop-2015» ցուցահանդեսի, ինչպես նաեւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամում եւ ՆՓԱԿ-ում անցկացված խմբակային ցուցահանդեսների ժամանակ:
Չորս տարի է, ինչ երիտասարդ երաժիշտ, նկարչուհին սկսել է ստեղծագործել, սակայն սերը դեպի նկարչությունը նկատվել է դեռ վաղ հասակից:
- «Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, «Հովեր» կամերային երգչախմբում, նվագում «Զանգակներ» խմբում:
- Չակերտներ
Աղբյուրը՝ Հարթակ Գեղարվեստում բլոգ
Գրել պատասխան