Երաժշտություն թատերական ներկայացումների համար

«Ես ոչ մի օպերա չեմ ստեղծել: Եվ պատկերացրեք, որ դա ինձ շատ է մտահոգում. չէ՞ որ շատ եմ սիրում թատրոնը… Թատրոնի հանդեպ իմ սերն այնքան մեծ է, որ եթե ժամանակին երաժշտությունը չզբաղեցներ իմ մտքերը, ես, երևի թե, դերասան կդառնայի …»
Արամ Խաչատրյան

Խաչատրյանի խոստովանմամբ, իրեն մշտապես գրավել է աշխատանքը թատրոնում և կինոյում: Այս բնագավառում նրա կատարած առաջին փորձերը վերաբերում են այն տարիներին, երբ Խաչատրյանը դեռևս կոնսերվատորիայի ուսանող չէր: Իսկ ամեն ինչ ստացվեց կոմպոզիտորի ավագ եղբայր՝ Սուրեն Իլյիչ Խաչատրյանի շնորհիվ: Մոսկվայում Խորհրդային Հայաստանի մշակույթի տանը կից գործում էր 2 ստուդիա, որոնցից մեկը՝ թատերականը, հիմնել էր Սուրեն Խաչատրյանը: Նրա մահից հետո ստուդիայի ղեկավարումն իր վրա վերցրեց Ռուբեն Սիմոնովը, որի՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակին նվիրված ներկայցման համար Խաչատրյանը երաժշտություն գրեց: Դա երաժշտա-թատերական ասպարեզում կատարած նրա առաջին փորձն էր: Այնուհետև …
Արամ Խաչատրյանը գրեց երաժշտություն 20 դրամատիկական ներկայացումների համար, սակայն, կոմպոզիտորի խոստովանմամբ, պարտիտուրում միայն այն երաժշտությունն է պահպանվել, որն հետագայում վերաշարադրվել է նրա կողմից և լույս ընծայվել որպես նվագախմբային սյուիտներ. «Դիմակահանդես» (ըստ Լերմոնտովի), «Ստալինգրադյան ճակատամարտը» (Վ.Պետրովի հայտնի կինոֆիլմից), «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի): Վերջիններս Խաչատրյանի լավագույն երաժշտա-թատերական ստեղծագործություններն են: Սակայն դրանց ստեղծմանը նախորդել է երկար ու լուրջ ճանապարհ: 30-ական թվականների սկզբին ՄԽԱՏ-2 թատրոնում Խաչատրյանը իր աշխատանքը սկսեց խորհրդային հեղինակների ժամանակակից թեմաներով գրված պիեսների վրա՝ ձեռք բերելով մեծ լսարանի հետ ավելի մոտ ու անմիջական շփման հնարավորություն:
Այդ տարիներին նա գրեց երաժշտություն «Պատվի գործ», «Բաքու», «Մեծ օրը» և այլ ներկայացումների համար: Սակայն թատրոնի հանդեպ տածած հետաքրքությունը չէր սահմանափակվում խորհրդային թեմատիկայի շրջանակով: Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ է զբաղեցնում շեքսպիրյան թեմատիկան: Խաչատրյանը երաժշտություն է գրել հանճարեղ դրամատուրգի 3 ստեղծագործությունների համար՝ «Լիր արքա» Մոսխորհրդի թատրոնի համար (բեմադրությունը Յու.Զավադսկու), «Օթելլո» կինոֆիլմի համար (բեմադրությունը Ս.Յուտկևիչի) և «Մակբեթ»: Վերջինիս երաժշտությունը նա 2 անգամ է գրել՝ Փոքր և Գ.Սունդուկյանի անվան պետական թատրոնների համար:

«Վալենսիայի այրին»


«Դիմակահանդես»

«Մակբեթ»

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>