Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանավորությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 26-ին Հառիճավանքում անցկացնումէ հոգևոր երաժշտության փառատոն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան տարեդարձին:
Այս տարի փառատոնը կայանալու է 2-րդ անգամ և կրելու է շարունակական բնույթ:
Փառատոնին ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, անվանի արվեստագետներ, ուսանողներ, աշակերտներ, զբոսաշրջիկներ:
Փառատոնը հնարավորություն կտա ճանաչելի դարձնել Հառիճավանքը, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի այդ հոյակապ կոթողում ունկնդրելու հայ և համաշխարհային հոգևոր երաժշտության բարձրարժեք նմուշներ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 13:30-ին:
Համերգին ներկա գտնվել ցանկացողների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տրամադրում է ավտոբուսներ:
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա
Գրել պատասխան