Ժամ` 11.00
Վայր` Սբ. Երրորդություն եկեղեցի
Մասնակիցներ`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ հյուրեր
«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» նախագիծ
Հոգևոր երգեր և շարականներ միասնական կատարման համար
- Հայր մեր- Մանուկների աղոթք, Կոմիտաս
- Քրիստոս ի մեջ- Հատված պատարագից, Մ. Եկմալյան
- Սուրբ Աստուած – Հատված պատարագից, Մ. Եկմալյան
- Առավոտ լուսոյ-Ն. Շնորհալի
- Յիշեա Տէր- Հատված պատարագից, Մ. Եկմալյան
- Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի-Կոմիտաս
Բառեր
1.Հայր մեր
Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամէն օր.
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան:
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնար և յայտնեցար, ողորմեա մեզ:
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:
5. Յիշեա Տէր
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
6.Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Գրել պատասխան