Հոգևոր-զատկական-ընթերցողական նախագիծ. Ուսումնական ճամփորդություն Եղվարդ

Մարտի 27-ին Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարանի սովորողները և դասավանդողները այցելեցին Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի:

Այստեղ  «Ուսումնական պատարագ» նախագծով   հանդիպեցինք   եկեղեցու  քահանա տեր Հովնանի հետ: Նա խոսեց պատարագի մասին, պատմեց պատարագի ծագման, խորհրդի մասին, սովորողներին ցուցադրեց պատարագիչի հագուստները, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Հյուսիսային դպրոցի սովորողներն ու դասավանդողները երգեցին գեղեցիկ հատվածներ  պատարագից:

Հանդիպման ավարտին տեր Հովնանը օրհնեց սովորողներին և դասավանդողներին:

 

Եկեղեցու կանաչապատ բակում սովորողների հետ երգեցինք Ծաղկազարդի և Զատկական երգեր, պարերգեր, ընթերցեցինք  Տերյանի և Չարենցի գեղեցիկ բանաստեղծությունները, կարդացինք զատկական ասիկներ:

Աղբյուրը` Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>