Հարգանք և խոնարհում Շառլ Ազնավուրին

Հոկտեմբերի 5, ուրբաթ, 2018թ.

Մաս առաջին. 

15.30՝  Հիշատակի ընդհանրական աղոթք Սբ. Աննա եկեղեցի«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ (գեղ․ ղեկավար՝ Հարություն Թոփիկյան)

  • Քրիստոս ի մեջ
  • Խորհուրդ խորին
  • Համենայնի, Տեր ողորմեա
  • Նոր ծաղիկ
  • Առավոտ լուսաբեր
  • Ով Հայոց աշխարհ
  • Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
  • Ազգային օրհներգ

Մաս երկրորդ. 

15.50՝ Ազնավուրյան բանաստեղծությունների միասնական ընթերցումով քայլերթ դեպի «Շառլ Ազնավուրի» անվան հրապարակ

Կարդում ենք Ազնավուր

Աղբյուրը՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

Ինձ տվեցին
Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր,
Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա:
Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,
Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցրի ես այն:
Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,
Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ:
Ինձ տվեցին մարմին, բայց կորցրի ես ինձ
Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն…

Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ,
Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք:
Ինձ տվեցին շրթներ, որ շշնջեն միայն,
Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք:
Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,
Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու:
Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում.
Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ…

Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում,
Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք:
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած:
Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,
Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր,
Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ
Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր…
Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր:

Պետք է գիտնալ
Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա ՜:

Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքած,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ:
Պետք է գիտնալ ցավը դաժան
Պահել օրվա քողի ներքո
Եվ զսպել ճիչն ատելության,
Որը վերջին բառն է սիրո:
Պետք է գիտնալ սառըն դատել
Եվ լռեցնել սիրտը մեռնող,
Պետք է գիտնալ անհույզ դիտել,
Բայց ես, ես չե՜մ կարող՝
Շա՜տ եմ սիրում ես քեզ,
Պետք է գիտնալ, բայց ես,
Ես չգիտե՜մ…

ՄՆԱ
ՄՆԱ, մնա՜, Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ, ,Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ, Թևատարա՜ծ, Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ, Ու հևասպառ: Մնա սիրով
Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված,
Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա: Այդպե՜ս մնա,

Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ, Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ, Ու ինքնիշխան:
Այստեղ մնա, Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա,
Հույսի գրկում Ու գիշերվա,
Մինչև դրսում, Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

ՊԱՐԶ Է, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:

Ազնավուրյան տեքստերի մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի
Երգչախմբի համակարգումը՝ Արմինե Թոփչյանի
Հեծանվաերթի համակարգումը՝ Հասմիկ Սիմոնյանի

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>