Հեղինակային կրթական ծրագրի իմ այլընտրանքը. մեդիաուրբաթ-համերգ

 Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Հասմիկ  Մաթևոսյանի հոդվածը «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատելու յուրահատկությունն այն է, որ չես կարող դոփել նույն տեղում: Դու պետք է լինես անընդհատ փնտրտուքի, բացահայտումների մեջ, լինես միշտ նոր, թարմ, հետաքրքիր: Ի՞նչ պետք է անել, որպեսզի աշխատանքդ լինի ուսումնական, կրթական, ճաշակով, բայց միևնույն ժամանակ՝ յուրահատուկ և տարբերվող: Ո՞րն է հեղինակային կրթական ծրագրի իմ այլընտրանքը:

Կրթահամալիրում երաժշտական նախագծերն ամփոփվում են մեդիաուրբաթ-համերգների, արտագնա ճամփորդությունների, ընտանեկան ֆլեշմոբերի, ձայնագրությունների, սովորողների պատումների, հոդվածների և այլնի տեսքով: Այս ամփոփումներից ամենածավալունը ներառականության, համատեղ նախագծերի, որակյալ պատրաստվածության առումով մեդիաուրբաթ-համերգներն են, որոնք պահանջում են կազմակերպչական հմտություն, ակտիվություն, թիմային նախապատրաստական լուրջ և ծավալուն աշխատանք:
Ամեն դպրոց մեկ տարվա ընթացքում ներկայանում է 2 մեդիաուրբաթ-համերգով, որն ընդգրկում է իր բոլոր օղակները, խմբերն ու ակուբները, սովորողներին, դասավանդողներին, ծնողական համայնքին, գործընկերներին: Համերգների ծրագիրը որոշվում  և կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրով ՝ ելնելով ուսումնական օրացույցից:
Մեդիաուրբաթ-համերգներին կրթահամալիրի ամեն դպրոց՝ այդ թվում Հյուսիսայինը, ներկայանում է իրեն բնորոշ յուրահատուկ ուղղվածությամբ և գրեթե միշտ հավատարիմ է մնում այդ գծին:
Մեդիաուրբաթ-համերգների ծրագիրը գլխավորապես կառուցվում է երգերի և պարերի վրա: Այդ է պատճառը, որ ծրագիրը կազմում է երաժշտության դասավանդողը՝ քննարկելով ծրագրի ղեկավարի և մյուս անդամների հետ:

Մեդիաուրբաթ-համերգներին կարևորում ենք հետևյալ գործոնները՝

  • միասնականություն և համերաշխություն,
  • ներառականություն՝ ծնողական համայնք, գործընկերներ,
  • որակյալ աշխատանք,
  • նոր, չկրկնվող նախագծեր,
  • թիմային աշխատանք,
  • կազմակերպչական լուրջ մոտեցում,
  • ուսումնական նյութերի ստեղծում և տարածում,
  • Բլեյան կրթական ցանցի տարածում:

Մեդիաուրբաթ-համերգները ավելի հետաքրքիր դարձան, երբ սկսեցի համագործակցել Հյուսիսային դպրոցի մայրենի լեզվի դասավանդող Քրիստինե Շահբազյանի հետ: 2018-ի մարտի 23-ին տեղի ունեցած Մեդիաուրբաթ-համերգին ներկայացրեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից մի հատված: Գրական ստեղծագործության երաժշտական ձևավորումը շատ էր ոգևորել բոլորիս:

Քնարիկ Ներսիսյանի առաջարկով 2018-2019 ուսումնական տարվա մեդիաուրբաթին որոշեցինք նախորդ տարվա միտքը ընդլայնել և ներկայանալ ավելի լայն ֆորմատով՝ նոր ու թարմ ուսումնական նյութերով: Հյուսիսային դպրոցի ամբողջ թիմով գործի անցանք: Քրիստինե Շահբազյանը և դասվարները ընտրեցին ընթերցանության նյութերը: Ես էլ ընտրեցի հարմար երգերը և պարերը: Ընտրված թեման բարդ էր, բազմաժանր: Մենք չգիտեինք՝ ինչպիսի արձագանք կունենա ներկայացումը: Բավականին երկար աշխատեցինք սովորողների, ծնողների, նյութին չտիրապետող դասավանդողների հետ: Նախագիծն իրականացավ համերաշխության և պատասխանատվության մթնոլորտում:
2018-2019 ուսումնական առաջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ «Դյուցազնապատում» մեդիաուրբաթ-համերգի համակարգումը և իրականացումը:
Նախագծի շրջանակում ընտրված երգերի մեծ մասը նոր էին և կրթահամալիրում կատարվում էին առաջին անգամ: Երգերի ընտրության հարցում ինձ շատ օգնեց Armenianmusic.am կայքը, որը ստեղծվել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից:
Մեդիաուրբաթ-համերգից հետո որոշեցինք ստեղծել «Դյուցազնապատում» ձայնասկավառակը: Ձայնագրությունները կատարեցինք ձմեռային ճամբարի ընթացքում կրթահամալիրի ձայնագրության ստուդիայում: Բոլոր երգերը և գրական ընթերցումները կատարեցին սովորողները:
«Դյուցազնապատում» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2019թ. փետրվարի 1-ին, ինչը մեծ արձագանք ունեցավ: 2 շաբաթ անց ձայնասկավառակը հանձնեցինք կոմիտասագետ և կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի դատին, ով դրական և համարձակ գնահատեց մեր կատարած քայլերը և այն համարեց որակական մեծ առաջընթաց կրթական ոլորտում:
«Դյուցազնապատում» մեդիաուրբաթ-համերգից հետո ուսումնական նյութերը մտան սովորողների ընտանիք «Դյուցազնապատում» ընտանեկան ֆլեշմոբի տեսքով, որին մասնակցեցին բազմաթիվ սովորողներ իրենց ընտանիքներով:
Ձայնագրություններից հետո դասվարները որպես նախագիծ ստեղծեցին ուսումնական նյութերի կարաոկեները, որոնք լայն տարածում գտան համացանցում:
Հենց այս նախագիծը խթան հանդիսացավ, որ հունիսյան «Բանգլադեշյան պլեների» ընթացքում բոլոր դպրոցները ներկայանան նոր, հետաքրքիր նախագծով՝ «Ազգային, հանրակրթական օպերա»:
Ապրիլի 26-ին Հյուսիսային դպրոցի հերթական մեդիաուրբաթ-համերգն է: «Դյուցազնապատում» նախագծի լայն արձագանքը և հունիսին «Ազգային, հանրակրթական օպերայով» հանդես գալը հաշվի առնելով՝ կազմեցինք նոր «Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում» ծրագիրը:

Ծրագիրը կազմված է 3 մասից՝

Բացի «Թմկաբերդի առումից»՝ մյուս երկու նյութերը քիչ են տարածված հանրության շրջանում, իհարկե ուսումնական են և, ինչպես միշտ, լի անսպասելի լուծումներով:
Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են համախմբված, համարձակ, բովանդակային և ստեղծագործական մթնոլորտում: Կազմակերպման նոր և ժամանակակից ձևը գրավում է սովորողներին, հեշտորեն ներգրավում է ծնողական համայնքին և նպաստում համատեղ նախագծերի իրականացմանը:
Հյուսիսային դպրոցն այս մեդիաուրբաթով լայն քայլ է կատարում դեպի հունիսյան «Բանգլադեշյան պլեներ»՝ «Ազգային, հանրակրթական օպերա»:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>