Շաբաթվա երգեր

05

 

Սեպտեմբերի 16-19
«Կոմիտասյան օրերին» ընդառաջ

Կոմիտաս, «Էս առուն»

(Միջին և ավագ դպրոցներ)

Էս առուն ջուր է գալի.

Մի տեսեք- ուր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Վարդ եմ քաղել մաղերով,

Վերեմ դըրել շաղերով.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Արի, իմ սիրեկան յար,

Առաջ գամ քեզ տաղերով:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Տանըս տակին կա նըռնի,

Ես բարձ բերեմ` դու կըռնի,

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Ես, դու մի բաղում պիտենք,

Դու` չինարի, ես` նըռնի:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Կոմիտաս, Քելե-քելե

(Կրտսեր դպրոց)

Քե՜լե, քե՜լե, քելքիդ մեռնեմ,

Քո գովական խելքիդ մեռնեմ:

 

Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ,

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան: -2 անգամ

 

Քե՜լե, քե՜լե, սոյիդ մեռնեմ.

Քո չինարի բոյիդ մեռնեմ:

 

Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ,

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան: -2 անգամ

 

Քե՜լե, քե՜լե, քողիդ մեռնեմ,

Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

 

Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ,

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան: -2 անգամ

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>