Նոյեմբերի 6-ին, ժամը 15:30-ին, Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում տեղի կունենա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հոգևոր համերգը՝ նվիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին: Երգչախումբը հանդես կգա կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երգերի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան:
Հիշեցնենք, որ «Երգում ենք երևանյան եկեղեցիներում» անդրանիկ համերգը կայացավ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հոկտեմբերի 29-ին:
Նախագիծն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Գրել պատասխան