«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2015»
Նոյեմբերի 16-ին՝ ժամը՝ 14:30, «Սեբաստիա» համերգասրահ
Կոմիտասի գրառած. չկատարված երգերի ներկայացում
Պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան, ներկայացնում են՝ Տաթև Ստեփանյանը, Լիանա Տեր-Պողոսյանը, Սյուզի Մարգարյանը
Նվագակցում է՝ Մերի Առաքելյանը
- Աբարանը քարոտ ա – 135, հատոր 9
- Շուշոն ելեր կերթեր էգին – 136, հատոր 9
- Ծաղիկ ունիմ՝ շատ բաց ա – 131, հատոր 9
- Աման, աման, Դերիկո յար – 126, հատոր 9
- Մարե, Մարե – 133, հատոր 9
- Տարան, Նուբարս տարան – 117, հատոր 9
- Թագվոր, քո ձիուն – 40, հատոր 10
- Այն վերի գլխախնձոր – 77, հատոր 10
- Կաքավն եկավ – 57, հատոր 10
Աբարանը քարոտ ա — 135, հատոր 9
Սիրո թեմայով քնարական երգ է, «Աբարանը քարոտ ա» քառատողը հայ գյուղական ամենատարածված խաղիկներից է:
Շուշոն ելեր կերթեր էգին — 136, հատոր 9
Շուշոն քնարական երգ կամ պարերգ է: Համեմատաբար սակավ հանդիպող մաժոր պարերգերից է: Նրանում բավական արդյունավետ կիրառված է ելևէջի տարբերակման միջոցով մեղեդու զարգացման եղանակը:
Մարե, Մարե – 133, հատոր 9
Պարերգային այս կարճատև մեղեդին մի շարք այլ օրինակների նման «շարունակ շարունակվող է»:
Ծաղիկ ունիմ՝ շատ բաց ա – 131, հատոր 9
Հայ գյուղական սիրային քնարերգության լավագույն նմուշներից է՝ արիոզային բնույթի ընդարձակ եղանակ, կրկնակով:
Աման, աման, Դերիկո յար — 126, հատոր 9
Եղանակը ռիթմական կերտվածքով պարային է («վերվերի»): Այն պարային կերտվածքով պատմողական երգ է:
Տարան, Նուբարս տարան – 117, հատոր 9
Քնարական պարերգ է, որի մեղեդին դասական «գումարվող» կառուցվածքի (2+2 և 4 տակտ) կամ այլ կերպ՝ հիմնական դարձվածքի, դրա տարբերակված կրկնության և հաջորդող «ընդհանրացման» պարզ, բայց բնորոշ նմուշ է:
Թագվոր, քո ձիուն – 40, հատոր 10
Հարսանեկան ծիսական երգ, հարսանիքի առավել հանգուցային, «պաշտոնական» երգերում ձայնակարգային տարբերակումները հազվադեպ, իսկ այսպիսի «մասնավոր» երգերում սովորական երևույթ են: Ղոլան, ղասղան, եզանգի (կամ զանգի) ձիասարքի տարրեր են, առաջինը՝ ձիու փորի տակից անցնող փոկը, վերջինը՝ ասպանդակը:
Կաքավն եկավ – 57, հատոր 10
Հարսանեկան ծիսական երգ, խոսքերը հայ գեղջուկ երգերին բնորոշ քնարական մոտիվն է՝ դժբախտ սեր: Բանաստեղծական նման մոտիվները սրտառուչ մեղեդիով մատուցվելով, ստեղծում են երգի զգայուն – հուզումնալի բնավորությունը:
Այն վերի գլխախնձոր – 77, հատոր 10
Հարսանյաց հանդեսի ուրախ պահերից մեկը՝ հանելուկները, որոնց ընթացքում հարսանիքին ներկա ամեն ոք (իսկ ներկա է լինում ողջ գյուղն իր «մեծամեծներով» հանդերձ) լիակատար ժողովրդավարական իրավունքով կարող է դրվատել կամ պախարակել («ձեռք առնել») ուզած անձնավորությանը, և ոչ ոք դժգոհելու իրավունք չունի: Եղանակի կառուցման սկզբունքը հաստատուն է (կրկնվող կամ տարբերակվող երկու նախադասություն՝ որպես հարց ու պատասխան), բազմազան են մեղեդիական մանրամասները, ձայնակարգերը, խոսքերը, բարբառները…
Երգերի բացատրությունը վերցված է Կոմիտասի համապատասխան հատորի վերջում տրված «Ծանոթագրություններ և վերլուծական դիտողություններ» բաժնից:
Աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի բլոգ
Գրել պատասխան