«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ամփոփում սբ. Աննա եկեղեցու բակում

Հակաբացիլ Կոմիտաս 2018» ամենամյա երաժշտական նախագիծ

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ բոլոր տարիքի՝ կրտսեր, Միջին,  Ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ, դասավանդողներ, գործընկեր դպրոցներ, ծնողներ, այլք…

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի 1, ժամը 19,00

Վայր՝  սբ. Աննա եկեղեցու բակ

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած 10 երգ

1.Սոնա յար

2.Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը

3.Հո~յ նազան

4.Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան

5.Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ

6.Այբ, բեն, գիմ

7.Հայր մեր

8.Երի, երի, երի ջան

9.Հեյ, իմ Նազան, իմ յարը

10.Զար, զնգա

Բառեր և կարաոկեներ

1.Սոնա յար

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կանաչ տեղը` բաղում եմ,

Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կաքավի պես սորալով,

Սոնա յար, Սոնա յար,

Տըղաներին դաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

2.Հո~յ  Նազան

 Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

 

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

3.Գնացեք տեսեքով է կերել այծը

 

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

4.Արևարևեկեկզիզի քարին վեր եկ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

 

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

 

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

 

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

5.Դեհեզընգըզընգըդեհե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

6.Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

 

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

 

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

 

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Նու, շա, ո:

 

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Ռա, սե, վեվ:

 

Տյուն, րե, ցո

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

Եվ, օ, ֆե:

 

7. Հայր մեր

 

Հա՛յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,

Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.

Կյանք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին,

Հա՛յր մեր,

Մեզ պահե քո աջով,

Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,

Հա՛յր մեր,

Դու պահապան մեր…

8.Երիերիերի ջան

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Ելել էր ուխտ էր գալի,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Արև էր ամպի տակին,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

9.Հե~յ, իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 

10. Զար զընգը

“>

 

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

 

Էս գիշեր` լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր` գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

 

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա

Պարենք գիշեր լուսընկա:

 

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան, նելի Փիլոյան, Մարինե Ոսկանյան, Մարիամ Մնացականյան, Նարինե Դավթյան, Անի Նավասարդյան 

  • ՄՍԿՀ ֆոլկ- բենդ, ղեկավարներ՝ Արիկ Գրիգորյան, նելի Փիլոյան

Կոմիտասյան շար

  • Պարերգեր-պարատուն-տոնախմբություն

Պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Սյուզի Մարգարյան, Մարինե Մկրտչյան,Ստեփան Թորոյան, Ալեքսանդր Սարգսյան

Տեխնիկական սպասարկման պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան

Տեսա-լուսանկարահանման պատասխանատուներ՝ Անի սարգսյան, Սուսան Ամուջանյան, Մարինա Մկրտչյան

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>