Հայկ Դավթյանը ծնվել է 1963թ.-ին: Ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Տ.Հայրապետյանի դասարանում: 1985թ.-ին ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Է.Թադևոսյանի ջութակի դասարանը: 1990թ.-ին ավարտել է Յ.Դավթյանի դիրիժորական դասարանը: 1981թ.-ին Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր է, 1996թ.-ին Պիեր Լանտիե միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակակիր է, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ:
Կարդալ ավելին'երևան' որոնման արդյունքները
Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։ 1986թ. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Միաժամանակ սովորել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններում։ Կոմպոզիտորական բաժինը ավարտել է 1987թ. և երկու տարի անց ավարտել է նույն բաժնի ասպիրանտուրան։
Կարդալ ավելինՀուլիսի 23-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Հարություն Թոփիկյանի ծննդյան օրն է:
Այլ կլիներ առանց Ձեզ մեր հավաքանին, այլ է հիմա՝ Ձեզնով, սիրելի մեր Մաեստրո:
Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է:
Ուզում ենք՝ այս օրն ավանդական դառնա Սեյրանին մեր շնորհակալությունը ասելը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված «Բրոյի-բրոյի» նախագծով Երևանում տոնախմբություն անցկացնելով, իրեն ծափահարելով:
Հուլիսի 27, ժամը 19.00, Անգլիական այգի
Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ
Սեյրան Ավագյանի ձայնասկավառակի շնորհանդես
Սեյրան Ավագյան բլոգի նորամուտ
Մասնակիցներ՝ Սեբաստացիներ, Երևանի կամերային երգչախումբ, գործընկերներ-բարեկամներ, երևանցիներ
Կարդալ ավելինՀուլիսի 15-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան
Ծրագրում` Կոմիտաս, Է. Հովհաննիսյան, Ս. Եկիմով, Վ. Վայներ, ջազային փոխադրումներ
Մենակատարներ` Գագիկ Հարությունյան, Սարգիս Մինասյան, Մերգելոս Ամիրխանյան, Թամարա Մոսինյան, Վահագն Վարդազարյան
Սիրելի սեբաստացիներ, Մաեստրոն սիրով հրավիրում և սպասում է:
Կարդալ ավելինՊարն ու մանուկը
Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:
Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ:
Կարդալ ավելին«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կրթամշակութային արշավ Սամցխե-Ջավախք
Հունիսի 13-ին կրթահամալիր ժամանեցին Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի սովորողներն իրենց ուսուցիչների հետ: Նրանց միացավ նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նինո Ափցիաուրին: Հյուրերին առաջինը ընդունեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կրթահամալիրի Կենտրոնում:
Արդան վաղը նրանք կրթահամալիրում մասնակցելու են ընդհանուր պարապմունքներին, Ռեզոնանս երաժշտական փառատոնին, սովորելու են հայկական պարեր և երգեր, ինչպես նաև՝ իրենք են սովորեցնելու մեզ վրացական պարեր և երգեր: Կրթահամալիրի տնօրենը հատկապես կարևորեց հունիսի 16-ի բացօթյա մեդիաուրբաթ ներկայացումը Երևան...
Կարդալ ավելին