Հունիսի 7-ին՝ ժամը՝ 11:00, «Համերգ» ուսումնական նախագծի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա վարպետության դաս-համերգ Հայաստանում միակ տերմենահարուհի, կոմպոզիտոր Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի հետ:
Ծրագրում՝
Ծանոթացում նվագարանի հետ
Կոմիտաս, Ծիծեռնակ. Սաթենիկ Հակոբյան- Ուլիխանյանի մշակումը տերմենվոքսի համար
Սուրբ Ներսես Շնորհալի, Նոր ծաղիկ. Սաթենիկ Հակոբյան- Ուլիխանյանի մշակումը տերմենվոքսի համար
Նախագծի համակարգող և համերգի կազմակերպիչ՝ Մերի Առաքելյան
Նվերների պատրաստում՝ Անի Հովհաննիսյան
Հյուրասիրություն՝ Արհմիություն
Լուսաբանումը՝ կինոֆոտո դպրոց, Սեբաստացի TV
Սրահի նախապատրաստում, հսկում, նվերների հանձնում՝ Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ
Ունկնդիրներ՝ 5-11-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, երաժշտասերներ…
Մուտքն ազատ է:
Հասցե` ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25
Գրել պատասխան